18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խոջոյանի հարազատները հրաժարվել են նրան հիվանդանոց տեղափոխել. նախարար

 Ադրբեջանում գերի ընկած և հայրենիք վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով մահացել է մայիսի 20-ին, մշտապես գտնվել է բժշակական վերահսկողության ներքո:  ՛՛Վերջին 3 շաբաթվա ընթացքում 3 անգամ նրան է այցելել ժշկական խումբ՝ երեք մասնագետներից կազմված՝ նյարդաբան, որը նաև հոգեբույժ էր, թերապևտ ու վիրաբույժ: Եղել են նաև բուժքրոջ ամենօրյա այցելություններ՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ իրենք առաջարկել են Խոջոյանին տեղափոխել հիվանդանոց, սակայն հարազատները հրաժարվել են:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե Ադրբեջանում Մամիկոն Խոջոյանին այնպիսի նյութեր են ներարկել, որ կարճ ժամանակ հետո մահանա, ապա նախարարը հորդորեց սպասել, մինչև իրավապահ մարմինները իրենց աշխատանքը կվերջացնեն ու կհրապարակեն անհրաժեշտ նյութերը: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ