25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեր Ազնավուրը /վիդեո/

Հավերժական սիրո երգիչը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր նշում է 90-րդ տարեդարձը: Ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 ՛՛Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը՛՛,- նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը Ազնավուրին մաղթել է առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ:

Հիշեցնենք, օրերս Ազնավուրը հոբելյանական համերգով հանդես եկավ մարզահամերգային համալիրում: Լեգենդար Ազնավուրը, ով իր սրտի հայրենիքը համարում է Հայաստանը, իսկ իրեն ֆրանսիացի, բեմական վարպետությամբ եւ կատարողական արվեստի ներկայացմամբ ապշեցրեց հայ հանդիսատեսին՝ պայթեցնելով մարզահամերգայինի դահլիճը ծափողջյուններով եւ ՛՛բռավո՛՛-ներով: Իսկ ՛՛բռավո՛՛-ները ոչ միայն արվեստագետ Շառլին էին ուղղված, այլ մեծ հային, ով երբեք անտարբեր չի անցել հայրենիքի կողքով՝ սրտացավորեն սատարելով, թիկունք կանգնելով 88-ի երկրաշարժից մինչեւ Արամ mp 3:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ