18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջում են կառավարությունից. աղանդավո՞ր է գնում համալիրը /վիդեո/

“Ինչպես ստացվեց, որ մի կառույց որ ունիկալ է՝ վաճառվում է. չեն կարողանում տալ պետական հարկերը, թող պետությունը մտածի”,-կարծում է ճարատարապետ Ֆերդինանդ Առաքելյանը, ով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի հեղինակն է: Նա շնորհակալ է ՛՛ԲԱՄՕ՛՛ ընկերության Մուրադյանին եղբայրներին, որ այսքան տարի պահպանել են կառույցը:

“Լա-սկալան էլ է պարտքերի մեջ, բայց պետությունը դոտացիա է տալիս, թող մերոնք էլ օգնեն: Ով է առնելու, մի աղանդ, որ վերածի ակումբի՞”:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, սեփականությունները միշտ էլ վաճառվել են: Սակայն այստեղ հարցն այն է, թե ինչ պայմաններում է վաճառվելու, ով է գնորդը : “Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ վաճառքի պայմանները միշտ խախտվում են”,-համոզված է Մինասյանը: 

Ֆերդինանդ Առաքելյանի համոզմամբ՝ կառավարությունից պետք է պահանջել պայմանագրի կետերը հստակ նշել, որ կառույցը չի քանդվելու: “Երիտասարդական պալատն էլ քանդեցին, բողոքեցինք, սեփականտերն ասում ա՝ ախպեր սա պայմանագիրը, ցույց տուր, որ չեմ կարա քանդեմ”,-ասաց Առաքելյանը:

Ճարտարապետների միությանը չի հետաքրքրում, թե որ մեծահարուստը սնանկացավ, ինչ է անելու հետո: 

“Այստեղ խնդիրը ճարտարապետական կառույցը չկորցնելն է: Հուշարձան կորցնելը կամ պահելը հավասար է կռվի գնալուն”,-ասաց Մինասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ