Ծիծաղելի է մարդկանց համար և անսահման տխուր` Աստծո…
Տեսե՞լ եք արդյոք սեպտեմբերի 11-ին նվիրված թոք-շոուն՝ Բիլլի Գրեմի աղջկա մասնակցությամբ:
Հաղորդավար Ջեյն Քլեքսոնի հարցին, թե ինչպես Աստված կարող էր թույլ տալ, որ այդպիսի բան տեղի ունենար, Աննա Գրեմը տվեց շատ խորաթափանց պատասխան.
՛՛Ես հավատում եմ, որ Աստված, ինչպես և մենք, խորապես ողբում է այն ամենի համար, ինչ կատարվել է: Բայց չէ՞ որ մենք տարիներ շարունակ դուրս Էինք հանում նրան մեր դպրոցներից, կառավարությունից և մեր կյանքից: Եվ կարծում եմ, որ Աստված, լինելով ջենթլմեն, պարզապես նահանջեց՛՛:
Կարող ենք արդյոք մենք սպասել Աստծո օրհնությունը և պաշտպանությունը, եթե միևնույն ժամանակ պահանջում ենք, որ նա թողնի մեզ: Եկեք հիշենք. իմ կարծիքով ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մեդլին Մյուրրեյ Օխարան (նա սպանվել է, և վերջերս են գտել նրա մարմինը) հայտարարեց, որ դպրոցներում աղոթքը տեղ չունի: Մենք ասացինք . ՛՛Լավ՛՛:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ լավ կլինի, եթե դպրոցներում Աստվածաշունչ չընթերցվի: Աստվածաշունչ, որում ասվում է. ՛՛Մի սպանիր, մի գողացիր և սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ »: Եվ մենք ասացինք. ՛՛Լավ՛՛:
Հետո բժիշկ Բենջամին Սպոկը ասաց. ՛՛Չի կարելի կիրառել մարմնական պատիժ մեր երեխաների նկատմամբ, երբ նրանք իրենց վատ են պահում, որովհետև դրանով կվնասենք նրանց փոքր ՛՛ես՛՛-երը, ինչպես նաև արժանապատվությունը՛՛ (Բժիշկ Սպոկի որդին ինքնասպան է եղել): Եվ մենք ասացինք. ՛՛Նա մասնագետ է և գիտի՝ ինչ է ասում՛՛: Եվ այսպես. ՛՛Լավ՛՛:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ ուսուցիչները և տնօրենները իրավունք չունեն պատժելու մեր երեխաներին: Եվ դպրոցների վարչակազմը խստագույնս արգելեց ուսուցիչներին անգամ դիպչել կարգազանց աշակերտներին, որովհետև իրենց հարկավոր չէ վատ գովազդ, և առավել ևս նրանք չեն ցանկանում կանգնել դատարանի առջև: (Մեծ տարբերություն կա պատժելու և դիպչելու, ճիպոտահարելու, նսեմացնելու և ծեծելու միջև):
Հետո ինչ-որ մեկն ասաց. ՛՛Եկեք թույլ տանք մեր դուստրերին աբորտ անել, եթե նրանք դա են ուզում: Նրանք նույնիսկ ստիպված չեն լինի այդ մասին հայտնել իրենց ծնողներին՛՛: Մենք ասացինք. ՛՛Լավ՛՛:
Հետո ինչ-որ դպրոցի խորհրդի իմաստուն անդամ ասաց. ՛՛Տղաները մնում են տղաներ և միշտ զբաղվելու են դրանով: Եկեք նրանց տանք այնքան պահպանակներ, որքան որ անհրաժեշտ է զվարճանալու համար: Եվ մենք ստիպված չենք լինի ասել նրանց ծնողներին, որ դրանք նրանք ստացել են դպրոցում՛՛: Մենք ասացինք. ՛՛Լավ՛՛:
Հետո մեր իսկ կողմից ընտրված գերագույն իշխանություններից մեկն ասաց, որ կարևոր չէ` ինչպիսին ենք մենք անձնական կյանքում, եթե լավ ենք անում մեր գործը: Եվ համաձայնելով այդ մտքի հետ` մենք ասացինք, որ կարևոր չէ, թե ով (ներառյալ նախագահը) ինչով է զբաղվում անձնական կյանքում, եթե լավ է աշխատում, և տնտեսությունն էլ կարգին Է:
Հետո ինչ-որ մեկն ասաց. ՛՛Եկեք տպագրենք ամսագրեր մերկ կանանց պատկերներով, և անվանենք դա կանանցի մարմնի գեղեցկության առողջ և բարձր գնահատում՛՛: Եվ մենք ասացինք. ՛՛Լավ՛՛:
Իսկ հետո ոմանք այդ բարձր գնահատումով գնացին առաջ և սկսեցին հրապարակել մերկ երեխաների լուսանկարներ: Իսկ հետո նաև տեղադրեցին համացանցում: Եվ մենք ասացինք. ՛՛Լավ՛՛:
Հետո զվարճանքների ինդուստրիան ասաց. ՛՛Եկեք թողարկենք ֆիլմեր, հաղորդումներ, որոնք քարոզում են բռնություն, աստվածանարգություն և արգելված սեքս: Եկեք ձայնագրենք երաժշտություն, որը խրախուսում է թմրանյութերի օգտագործում, բռնաբարություն, սպանություն և սատանայություն՛՛: Եվ մենք ասացինք.
՛՛Սա ընդամենը զվարճանք է և ոչ մի նեգատիվ ազդեցություն չի կարող ունենալ, ոչ ոք այն լուրջ չի ընդունում, այնպես որ, շարունակեք նույն ոճով՛՛:
Եվ հիմա մենք հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ մեր երեխաները խիղճ չունեն, ինչո՞ւ նրանք չեն կարողանում տարբերակել վատը լավից: Նրանք առանց երկմտելու սպանում եմ անծանոթներին, դասընկերներին և իրենք իրենց:
Միգուցե, եթե մենք լրջորեն և երկար մտածենք, ապա կկարողանանք այդ ամենից գլուխ հանել: Ես կարծում եմ, որ այստեղ գործում է ՛՛ինչ ցանես, այն էլ կհնձես՛՛ տարբերակը:
Մի երիտասարդ գրել Էր. ՛՛Սիրելի Աստված, ինչո՞ւ դու չփրկեցիր այն փոքրիկ աղջկան, որը սպանվեց իր իսկ դասարանում: Անկեղծորեն քո անհանգստացած ուսանող՛՛: Ահա պատասխանը. ՛՛Սիրելի անհանգստացած ուսանող, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոցներ: Անկեղծորեն քո Աստված՛՛:
Ծիծաղելի է, թե ինչպիսի հեշտությամբ են մարդիկ ազատվում Աստծուց և հետո զարմանում, թե ինչպես է աշխարհը վերածվում դժոխքի:
Ծիծաղելի է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ գրված է թերթերում և կասկածի տակ ենք դնում այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը:
Ծիծաղելի է, երբ բոլորը ցանկանում են ընկնել դրախտ այն դեպքում, երբ չեն հավատում, չեն մտածում, չեն խոսում և չեն անում ոչինչ այն ամենից, ինչ քարոզում է Աստվածաշունչը:
Ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկը ասում է. ՛՛Ես հավատում եմ Աստծուն՛՛, և միաժամանակ հետևում է սատանային, որը ի միջիայլոց ևս ՛՛հավատում է՛՛ Աստծուն:
Ծիծաղելի է, երբ մենք այդքան հեշտությամբ դատում ենք ուրիշներին և այդքան դժվարությամբ ընդունում քննադատություններ նրանց կողմից:
Ծիծաղելի է, երբ հիմար կատակները այդքան արագ տարածվում են, բայց մարդիկ երկար մտածում են, թե արդյոք արժե կիսվել ընկերների հետ ստատուսով, որում հիշատակվում է Աստծո անունը:
Ծիծաղելի է, երբ անպարկեշտությունը, գռեհկությունը և վավաշոտությունը գտնվում է ինտերնետում, իսկ դպրոցներում և աշխատավայրերում Աստծո վերաբերյալ քննարկումն անհնար է:
Ծիծաղելի է մարդկանց համար և անսահման տխուր` Աստծո…