23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գազի գնի բանակցությունները շարունակվում են, հանգիստ եղեք, կասենք. ՀԾԿՀ նախագահ

Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը այդ հարցում որևէ պարտք չի կուտակում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

 

Այս պահին, ՀԾԿՀ նախագահի խոսքով, մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի ձևավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին։ «Կարող է լինեն բանաձևեր, կարող է հաստատուն մեծություն լինի։ Հիմա փաստաթուղթը մշակվում է, երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման, կտեղեկացնենք», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է գործընթացը այդքան ձգձգվում, պաշտոնյան պատասխանեց, որ դրանք բանակցություններ են և որևէ ձգձգում չկա։

«Բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։ Եթե չեմ սխալվում ռուսական Գազպրոմից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», – ասաց Բաղրամյանը։

Մյուս հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Բաղրամյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ