15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո նախագահ չունի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  livenews.am-ի   եթերում ՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նշեց. «Իրականում Հայաստանը դե ֆակտո, այսինքն փաստացի նախագահ չունի: Արմեն Սարգսյանը զբաղված է վոյաժների մասնակցելով, երկրից երկիր գնալով, բայց ոչ երբեք իր նախագահի պարտականությունները կատարելով: Նախորդ տարի դեկտեմբերին նա լուռ համաձայնություն տվեց Փաշինյանի կողմից ԱԺ-ի պաշարմանը, իսկ այսօր լռում է,  երբ Նիկոլը դատարաններ է արգելափակում: Երկրում գործադիր ղեկավարն ու նրա թիմակիցները Սահմանադրությունից ու օրենքից իրենք իրենց վեր են դասում, իսկ Արմեն Սարգսյանը փոխարեն պահպանի Սահմանադրությունը կամ լռում է, կամ ելույթներ է ունենում , որոնք լռությունից վատ են: Սա հանցավոր անգործություն է»: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ