15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը». Էլինար Վարդանյան

Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց  նույն գործով առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։

Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը  երկրի ղեկավարի սրտով չի լինում,  հետևում են նրա կոչերն ու ակցիաները` ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ  ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։

Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը դուրս էր որևէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «ինչպես չի կարելի դատավարություն  անցկացնել»  բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում էր:

Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։

Դարձյալ կրկնում եմ հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձևավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ