22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փաշինյանն անձամբ ա պատասխանատու էս բորշի համար»

Ruben Rubinyanը դեմ ա քվեարկում ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին լինելով պատվիրակության ղեկավար: Ռուբինյանը լավ ա անում, որ դեմ ա քվեարկում էդ իրա ու իրա ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն ա Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց ստեղ ամենազավեշտալին էն ա, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում ա, որ պատահական ա դեմ քվեարկել:

Այ Ռուբո ջան, այ ես քո ցավդ տանեմ, ոնց ե՞ս էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ ենթադրենք էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Բա չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկություն փոխելու հնարավորություն չկա, իսկ կարո՞ղա գիտեիր ուղղակի Երևանից զանգել ասել են արագ ֆեյս սեյվինգի համար ասա, որ «սխալվել ես»:

Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր` «էդ իմ քաղաքական դիրքորոշումն ա եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն ա: Հիմա ասածներիդ ոչ մեկ չի հավատում ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան:

Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու ա անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա ու ինչքան էլ Ռուբինյանն ու Ալենը էդ գործում արդեն ուրույն դերակատարում ունեն մեկ ա Փաշինյանն անձամբ ա պատասխանատու էս բորշի համար:

Նարեկ Սամսոնյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ