07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլը ավտոմատներ և տանկեր կհանի, թե՞հրաժարական կտա

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը երկու հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա գրում է․

«Այս տարի փետրվարին Փաշինյանը ասում էր «Որևէ մեկին չթվա, որ մենք հին մեթոդներով աթոռը գրկելու ենք՝ տանկերով և ավտոմատներով իշխանությունը պահելու համար»:

Հիմա Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին ասում է «Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա»:

Մենք արդեն լավ հասկանում ենք չէ՞,որ Նիկոլը սահմանադրական կարգ ասելով նկատի ունի իր իշխանությունը, որ քաղաքացիների իրավունք ասելով, նկատի ունի իր կողմնակիցներին,ժողովրդավարություն ասելով նկատի ունի իր ավտորիտար ռեժիմը:Այսինքն հնարավոր է,որ ինքը հենց ավտոմատներով և տանկերով պահելու է իր իշխանությունը:

Հիմա երկու հարց Նիկոլ Փաշինյանին 

Երբ մարդիկ դուրս գան փողոց իր հրաժարականի պահանջով ինքը դա որակելու է որպես ժողովրդավարություն, թե՞ հակահեղափոխություն: Երբ փողոցները փակեն մեր հպարտ քաղաքացիները և մերժեն իրեն , նա ավտոմատներ և տանկեր կհանի, թե՞հրաժարական կտա»։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ