22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է կարողանանք Տավուշը դարձնել լավագույն վայրն ապրելու համար. մարզպետ

Ամենակարևորը մարդկային ներուժն է։ Տավուշի ամենամեծ առավելությունը Տավուշում ապրող, սահմանը պահող, արժեք ստեղծող մարդիկ են, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մենք շարունակելու ենք մեր մարզի զարգացումը։ Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պետք է անենք մենք։ Պետք է կարողանանք Տավուշը դարձնել լավագույն վայրն ապրելու համար։ Ներուժը մեզ տալիս է ոչ միայն բնությունը, այլ ներդրումային հետաքրքրությունը, որը մարզն ունի։ Մենք պետք է ստեղծենք նոր տուրիստական հանգրավաններ, որոնցից մեկն Աճարկուրտ գյուղն է՝ 200 բնակչով։ Այն աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է, որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան», –  նշեց Տավուշի մարզպետը։

Անդրադառնալով Դիլիջանին՝ Հայկ Չոբանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է՝ բնակավայրը վերածելու կրթական, ինտելեկտուալ տուրիզմի կենտրոնի։

Տավուշի մարզպետը ներդրումների լավ խթան դիտարկեց նաև մարզի բարենպաստ կլիման՝ հիշեցնելով, որ ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա աճում է ինչպես ձիթպտուղ, այնպես էլ հապալաս։

«Մենք ունենք 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը», – ասաց նա՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ առաջիկա տարիներին Տավուշի մարզը կարող է դառնալ գյուղատնտեսական խոշոր ներդրումների կենտրոն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ