22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը զգուշացնում է իրենց հետ լուսանկարվողներին

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր երբևիցե օրենք են խախտել այսօր կամ վաղը կանգնելու են օրենքի առաջ և պատասխան են տալու՝ անկախ նրանից, որ փորձում են կանգնել այսօրվա իշխանությունների կողքը և լուսանկարվել. «Կոչ եմ անում բոլորին չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն, ինդուլգենցիա ստանալ, կամ ինչ-որ բանից փորձել խուսափել:

Ավելի վաղ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը, ընդհանուր առմամբ դրական արտահայտվելով Գրիգորյանի թեկնածության մասին, խոսեց այսօրվա իշխանությունների և նախկին իշխանությունների որոշ անդամների միջև «աղուհացային» հարաբերությունների մասին՝ նկատի ունենալով Ապարանում Աղվան Հովսեփյանի, Տիգրան Ավինյանի, Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջոցառման մասին:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Գրիգորյանը իշխանության թեկնածուն է, Ալեն Սիմոնյանը նշեց. «Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ, մենք վստահության քվե ենք ստացել, որը նաև պատասխանատվություն է: Մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա: Սա իրավիճակ չէ, որը այս դահլիճում եղել է մեկ տարի առաջ, երբ այստեղ գտնվողների մեծ մասը փողով գործի ընդունված մարդիկ են եղել: Այդ մարդկանց ներկայացված թեկնածուն չէ Գրիգորյանը: Այստեղ ներկա են մարդիկ, ովքեր ստացել են ժողովրդի վստահությունը: Մենք պատասխանատվություն ենք վերցրել ու իմ գործընկերներից շատերը դրական են արտահայտվում»:

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթի մասով Սիմոնյանը նշեց, թե տպավորություն ունի, որ կա առանձին ԲՀԿ և առանձին Գևորգ Պետրոսյանը:

Սիմոնյանի խոսքերով, մինչ այս Հայաստանում լեգիտիմության մեծ խնդիր է եղել, եղել են ինքնահռչակ նախագահներ, եղել է Ազգային ժողով, որի մեծ մասի լեգիտիմությունը կասկածներ է առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ. «Կա՞ մարդ, որ կարող է ասել, թե նախկին ընտրությունները լիակատար վստահություն են վայելել ժողովրդի մոտ: Ես նաև վստահեցնում եմ, որ մենք այդ հարցին անդրադառնալու ենք: Անդրադառնալու ենք մարդկանց, ովքեր այստեղ հայտնվել են ընտրակաշառքի միջոցով, ծանոթ, բարեկամ, ներքին կապեր օգտագործելու միջոցով: Անդրադառնալու ենք չակերտավոր նախագահներին: Ես Հայաստանում ճանաչում եմ երկու ընտրված նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Արմեն Սարգսյանին«:

Սիմոնյանը կոչ արեց պատգամավորներին քվեարկել սեփական խղճի համաձայն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ