23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում բենզինը շարունակում է թանկանալ. Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը շարու­նակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալնե­րը: 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համե­մատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ:

Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հան­րապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով: 

Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով: 

Նկատենք, որ միայն դի­զելային վառելիքը այս մայիսին, նա­խորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կող­մից՝ դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կի­րառվում է հողագործական աշխա­տանքների ժամանակ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ