16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսական ու ղազախական բանկերը Հայաստան դրամական փոխանցումներ չեն կատարում, արգելված է. Ժողովուրդ

Արդեն մի քանի օր է՝ թերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճա­ռաբանելով որ որոշ ժամանակով ար­գելված է Հայաստան դրամական փո­խանցում անել: 

Պարզվում է՝ այս խն­դիրն առկա է նաև Ղազախստանից դրամական փոխանցում իրականաց­նող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռու­սաստանից կամ Ղազախստանից գու­մար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային հա­մակարգի հետ է առնչվում: 

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դո­լարի նկատմամբ ղազախական տեն­գեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատ­ճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առևտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆո­նին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա հաարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ