Մարդիկ չեն սիրում կուտակել` մարդիկ սիրում են ծախսել. Թևան Պողոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակի օրնագծի խորհրդարանական քննարկումներին:
Պողոսյանը բացատրեց, թե ինչու իրենց խմբակցությանը չեն բավարարել փոփոխությունների ընթացակարգը.”Առաջանում է այնպիսի վիճակ, որ պարտադիր բառը հանելու հետո շարունակ պիտի հարց ծագի`իսկ դու գրվել ես կամավոր: Տրամաբանական կլիներ այսօր ծախսել ավելի քիչ ռեսուրս և մշակել այն մարդկանց դիմումները ովքեր ուզում են դուրս գալ պարտադիրից: Այսօր մենք ռեսուրսի խնդիր ունենք և հակառակն ենք անում այս պարագայում”,-ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի մինչև սեպտեմբեր մարդիկ կհոգնեն դիմում գրելուց և բանը կհասնի նրան, որ կառավարությունը կասի, որ բնակչության մի մասը ցանկություն ունի այդ համակարգին մասնակցելու.’’Եթե ուզում ենք խնդրին լուծում տալ, ապա չարժե առաջնորդվել կեղծ ժամանակ շահելով’’:
Պողոսյանը հույս հայտնեց , որ սեպտեմբերի երեսունից հետո իրենց խմբակցությունը նույնպես հնարավորինս կաշխատի օրինագծի վրա լիարժեք:
’’Կենսաթոշակային բարեփոխումները իսկապես անհրաժեշտ են մեր երկրի համար: Սակայն մեխանիզմները և սխեմաները տարբեր են, կարևորը այն է որ մարդիկ գիտակցության գան: Այնպես պետք է լինի, որ մարդիկ չստանան այնքան ծիծաղելի կենսաթոշակ, որը ամենաքիչ կարիքներն անգամ չի հոգում’’,-նկատեց պատգամավորը և հավելեց. ’’Պարտադիրը դա վարքագիծ է ձևավորում, ցույց է տալիս որ մարդիկ չեն սիրում կուտակել, մարդիկ սիրում են ծախսել: Եթե պարտադիրի պահով ճիշտ քարոզարշավ գնար և մարդիկ հասկանային որ սա կուտակելու միջոց է այսպիսի դեմ արտահայտովղների քանակ չէինք ունենա: Կամավորը դա արդեն այլ բան է, մարդը ուզում է կուտակել, ոնց որ ասենք մարդը ուզում է գումար հավաքել և մեքենա գնել’’: