Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգել է. Իրատես de faco
”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցն էլ չլիներ, լրիվ անգործության կմատնվեր ընդդիմությունը: Սակայն այս հարցն էլ ընդդիմության հեղինակությունը և՛ բարձրացրեց, և՛ հեղինակազրկեց ոմանց: ՛՛Քառյակի՛՛ համար անհուսալի գործընկերներ դարձան ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք նոր կառավարության հետ սկսեցին նոր ՛՛դարաշրջան՛՛:
ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են ՛՛այլընտրանքից՛՛ ընդդիմություն կերտել, միևնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին: Մեր տեղեկություններով, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հրահանգել է այս խմբակցության անդամներին, ավելի ստույգ, Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին՝ ոչ մի համագործակցության, փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ, որքան էլ վերջինս ՛՛օձի՛՛ լեզու թափի: Հրահանգվել է նաև լինել անողոք կառավարության բոլոր նախաձեռնությունների հարցում, քանի որ դրանք նույն համակարգի ՛՛ծնունդ՛՛ են՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: