22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դանիել Իոաննիսյանին որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը դրա հաշվին տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն ԱԺ փոխխոսնակը ճնշումների է ենթարկում․ Ալեն Սիմոնյան

Ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել 5 միլիոն դրամ կամ 10 000 դոլարով հարստանալու մեջ:  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին և Fip.am-ի հրապարակման մեջ եղած իր մասին տվյալներին:

 

«Լուրջ չեմ վերաբերվում դրանց: Դանիել Իոաննիսյանին էլ, որը այս կայքի սեփականատերն է, թե հիմնադիրն է, չգիտեմ, որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն Ազգային ժողովի փոխխոսնակը ճնշումների է ենթարկում և այլն, և այլն: Իրենք պետք է զգույշ լինեն, որովհետև հրապարակման մեջ իրենք կասկածներ են հայտնում, բայց, ըստ էության, վերնագիրը դնում են միանշանակ ինչ-որ բանի մասին: Նրանց գործն է, ես զգուշացրել եմ, որ եթե օրենքին համապատասխան ձևով իրենք մեկնաբանությունը չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատի կտամ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն ընդամենը զգուշացրել է, որ դատի է տալու: «Բավական է, որ ամեն օր մի բան հնարեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Կարող եք մտնել իրենց կայք և տեսնել, որ վերջին շրջանում ամենաշատ ընթերցված նյութերն իրենց կայքում իմ լուսանկարով է: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց նա:

 

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ հիմա, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է դարձել, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում միջազգային կառույցներից գումարներ ստանալ: «Փնտրտուք է, անգրագետ փնտրտուք, որովհետև եթե գոնե ինձ զանգեին, հարցնեին, թե նման բան կա, կարո՞ղ եք մեկնաբանել, ցույց կտայի տեղը, կասեի՝ նման բան կա, չեք նկատել: Մայիսի 31-ը հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն է, չեն սպասել նույնիսկ 31-ը լրանա, ճշտեն՝ տրվե՞լ է, թե ոչ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ իր մասին հրապարակում պատրաստողների նպատակը հենց այն է, որ ինքը դատի տա, և միջազգային կառույցներին ցույց տան, որ ԱԺ փոխխոսնակը նման բան է արել, դրամաշնորհ ստանան: Դրա համար, ըստ նրա, պետք է դեռ որոշի՝ դատական գործընթաց սկսե՞լ, թե ոչ:

«Ինձ հանգստացնում է այն, որ մարդիկ ինձ լավ գիտեն: Ես այս քաղաքում ապրել եմ, մարդիկ գիտեն, թե ես ինչեր եմ ունեցել և ինչ ունեմ»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ