08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փշրվող կարծրատիպ ՀՅԴ-ի մասին. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում ընթերցում ենք. ՛՛Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի և շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում եմ սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, ՛՛փանգջունիական՛՛ կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական ՛՛տեսլականների՛՛ և անիրատեսական ՛՛պատմական երազանքների՛՛ պատրաստ է քանդել ներկայիս Հայաստանի հանրապետությունը:

Ինչ խոսք, նման դրսևորումներ եղել են և կան, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությանը շարունակում է ինձ համար խորթ մնալ: Բայց այժմ ես վստահ եմ, որ դաշնակցականների ճնշող մեծամասնությունը` թե Հայաստանում և թե Սփյուռքում ինձնից ոչ պակաս են շահագրգռված, որ Հայաստան պետությունը ամրանա և զարգանա: Ինչի՞ շնորհիվ է այդ կարծրատիպը քանդվել: Պարզ է, որ տեղեկատվություն հավաքելու, կարդալու, ուսումնասիրելու, դիտարկելու, կարծրատիպին հակասող ինֆորմացիայի համար բաց լինելու շնորհիվ՛՛:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ