Աշոտյանի պոռթկումը
”Ես ո՞ւր հասանք, ինչ ենք բերել, ուր հասանք քննարկումներով”,-Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված ‘’Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ քննադատական ելույթներից հետո իր ելույթն այսպես սկսեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ”Կասկածի տակ եք դնում մրցույթի արդյունքները` կյանքում չտեղեկանալով դրա մասին: Քննադատեք, տեղին խոսենք, ժողովո’ւրդ ջան, մի հատ թաքուն մրցույթ չի եղել ԿԳ ն-ում, քիչ է` չեք գնահատում, միջպետական համաձայնգրերով մրցույթների արդյունքներից էլ խոսում եք”,-ասաց նա:
Ըստ Աշոտյանի` քննադատող պատգամավորները պետք է շնորհակալություն հայտնեն Կառավարությանը, որ նման նախագծեր են ներկայացնում, իրենք էլ սկսում են այս ոլորտին ուշադրություն դարձնել: ”Պաշտպանությունն ու կրթությունը համադրելի են, ես չգիտեմ` ժամանակին լեզու են գտել, չեն գտել կրթության ու պաշտպանության նախարարները, բայց ես հպատ եմ, որ մենք լեզու ենք գտնում պաշտպանության համակարգի ղեկավարների հետ, որովհետհ Հռոմը որ կործանվեց. նվաճեիցն կիսագրագետ գոթերը…”:
Աշոտյանը հորդորեց. ”Նման օրինագծերի շուրջ ձևավորել կոնսեսուս, ու չշահարկել, դիտարկել սահմանի զինվորի կողքը կանգնելու քայլ”: Ելույթի ավարտին նա ներողություն խնդրեց. ”Կներեք պոռթկումնալից ելույթի համար”:
Նշենք, որ ըստ այս նախագծի` կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն Կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Նրա խոսքով` կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց հիմնական մասը ցանկանում է կրթությունը այլ երկրում շարունակել զինծառայությունից խուսափելու համար:
Արտասահմանում կրթությունը շարունակելու իրավունք ստացած քաղաքացիները Կառավարության հետ կկնքեն 8.5 միլիոն դրամի չափով գրավի պայմանագիր, ինչն էլ երաշխիք կտա, որ նրանք հետագայում վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներն օգտագործեն երկրի զարգացման և բարգավաճման գործում: