22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին․ ԲՀԿ-ական պատգամավոր

Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Նա մասնավորապես նշել է, որ կողմ է՝ վեթինգ իրականացվի թե՛ դատաիրավական ոլորտում, թե պատգամավորների նկատմամբ։ Ապա պատասխանելով հարցին, թե արդյոք որպես պատգամավոր կողմ է այն ակցիային, որ եղավ դատարանների առաջ, ասում են՝ այն չպետք է արվեր, նա նշեց․

«Գիտեք, եթե Ռոբերտ Քոչարյանի համար է ասվում, ես միանշանակ Ռոբերտ Քոչարյանի վրայով չեմ ուզում դա ասել, բայց ընդհանրապես դատաիրավական ոլորտի վրայով՝ միանշանակ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի վրայով է խոսքը գնում, ես միանշանակ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»։

Նա ասաց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ պատասխանատվություն պիտի կրեն, եթե օրենքը խախտում են։ «Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ