22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դոսիեներն» ուղարկեն Աննա Հակոբյանի՞ն: Թող «մուծվեն» ու մաքրագործվեն. Իրատես

Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։ Օրերս Աննա Հակոբյանը հայտարարեց.

«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է, ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե գա, հասնի մեզ»։ Ըստ էության, վարչապետի կինը լեգիտիմացնում է թալանված միջոցները և «ջրից չոր» հանում նախորդ տարիներին երկրի բյուջեն թալանողներին։

Այս հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավական տհաճ է ընդունվել կոռուպցիայի դեմ զօրուգիշեր «կռիվ տվող» իրավապահ և ուժային կառույցների կողմից, որոնք ջանք չեն խնայում վստահեցնելու, թե ոչ մեկն անպատիժ չի մնա, եթե պետությունից է գողացել։ Աննա Հակոբյանն էլ ասում է, թե իր հիմնադրամը քավարան է, թող «մուծվեն» ու մաքրագործվեն։ Հիմա ի՞նչ անեն իրավապահ և ուժային կառույցները, «դոսիեներն» ուղարկեն Աննա Հակոբյանի՞ն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ