06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետին

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում անդրադառնալով պետական պահպանության անձնանց հետ կապված ծախսերի քննարկմանը՝ մասնավորապես հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

“Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին եւ այդ ծախսերը չէր երեւում”,-ասաց նա: 

Ըստ նրա, չպետք է այդ ծախսերը գաղտնի լինեն եւ առաջարկեց օրենքը հետ ուղարկել կառավարություն՝ լրամշակելու: “Ծախսերն են անում, գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի”,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ  քննարկվում է “Գնումների մասին” եւ “Պետական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: այն ներկայացնում է  ԱԱԾ պետի տեղակալ Արզուման  Հարությունյանիը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ