Խաղի նոր կանոններ
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ երեկ հանդիպել է խոշոր գործարարների հետ և քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր ու սահմանել խաղի կանոներ:
՛՛Խաղի կանոններ ենք սահմանել, պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում, ամեն ինչ պետք է անեն, որ ստվերից դուրս գան, սա պարտադիր պայման է և մինչև հուլիսի մեկը ժամանակ ենք տվել, որ իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում՛՛,-նշեց նա:
Վարչապետը հանձնարարել է Ֆինանսների նախարարին, որ հետամուտ լինի իրականացվող աշխատանքնեևրին: ՛՛Ես գտնում եմ, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել և եթե չպահպանեն մենք փորձելու ենք մեր լծակները օգտագործել, որպեսզի կարոանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի փորձել ենք ազատ պայմաններում իրենց հետ քննարկումներ անել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրները կառավարության առաջ դրված են շատ հստակ: Մենք անպայման հետամուտ ենք լինելու, որ խաղի կանոնները բոլորը պահեն՛՛,-ասաց վարչապետը: