“Տաքսի-տաքսիի” Ռոզը բոլորի մեջ կմնա զվարթ կերպար/ֆոտո, վիդեո/
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի եւ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ” շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր Երեւան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում:
Հարյուրավոր մարդկանց հետ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
“Գալիս էի տխուր, բայց տեսնելով նրան մի տեսակ ուրախություն եկավ մեջս, կարմիր թելի նման այս պահին նրա դերերն հիշեցի”,-ասաց տիկին Թամարան՝ ավելացնելով, որ “Տաքսի-տաքսի”-ի Ռոզը բոլորի հիշողության մեջ կմնա որպես զվարթ կերպար:
Սիրված դերասանուհուն վերջին հրաժեշտը կարող ենք տալ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:
Տեսանյութն ու լուսանկարները Henaran.am-ի արտահաստիքային թղթակից Ավետիս Մելքոնյանի