Կենսաթոշակ ստանալը լուրջ խնդիր է դարձել. Ժողովուրդ
ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տևող դատական քաշքշուկներից խուսափելու համար: Ավելին՝ դեռ հայտնի էլ չէ՝ կլուծվի նրանց հարցը, թե ոչ:
Մինչ այդ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա՝ կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է՝ աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: