05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կայֆերը» շարունակվում են. 150 հազար դոլարանոց մեքենա վարող ՔՊ-ական պատգամավորն «ախռանիկներ» է պահում. Իրավունք

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահո­վության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգա­մավոր որդու օրենսդիր «կայֆերը» շա­րունակվում են:

Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնա­պահի կեցվածքով 2-3 անձ:

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ըն­կել նաև Երևանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքե­նայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, և երբ աղմուկ բարձ­րացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղա­քում շրջում:

Այս եւ այլ ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ