Ֆրանսիական Կանար Անշենե “Canard Enchaine” թերթն անդրադարձել է Բաքու Ֆրանսուա Օլանդի այցին
Ս.թ. մայիսի 11-ին և 12-ին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսուա Օլանդի համար հիրավի լավ հնարավորություն է ստեղծված` «դեմոկրատիայի օրրանում ողջունելու մարդու
իրավունքների ականավոր պաշտպաններին»:
Ս.թ. մայիսի 14-ին Ադրբեջանը վեց ամիս ժամկետով ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, որի հիմնական առաքելություններից է խոսքի և
մամուլի ազատության ապահովումը, ազգային փոքրամասնությունների հավասարությունն ու
պաշտպանությունը: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը գլխավորում է բոլոր հնարավոր «սև ցուցակները»` սահմանված Ամնեստի ինթերնեշնլի, Տրանսփերենսի ինթերնեշնլի կամ «Լրագրողներ առանց սահմանների» կողմից:
Այսպիսով, ազատությունների բնագավառում մոլորակի «ամենավատ աշակերտը» վեց ամիս շարունակ լինելու է դեմոկրատիայի ակադեմիայի առաջատարը:
Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում տիրող ներկայիս իրավիճակի մասին
ամենավերջին հաշվետվությունը, որը լույս է տեսել ս.թ. մարտի 23-ին, ստորագրվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Սակայն միայն «դեմոկրատական արժեքների ջատագով» լինելը չէ, որ Ադրբեջանը
դարձնում է այդչափ գրավիչ Արևմուտքի և հատկապես Ֆրանսիայի համար: Բավարար հայացք գցել Բաքու կատարած այցի ժամանակ Օլանդին ուղեկցող պատվիրակության կազմին (ընդգրկված են
ընեկրությունների ներկայացուցիչներ, որոնք հայտնի են իրենց ներդրումներով կասպյան նավթի արդյունահանման ոլորտում) և հասկանալի կդառնան այցի իրական նպատակները: