12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անցնել գործի

՛՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծը, որը ենթադրում է փոփոխություն ՛՛Վարչական իրավախախտումների՛՛ վերաբերայլ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՛՛ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին՛՛ նախագծերում,ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչու է Արդարադատության նախարարությունն այս նախագծով կոսմետիկ բարեփոխումների մասին մտածում, երբ Հայաստանում ընտրակեղծիքները ամենամեծ չարիքն են, և անտեսվում է պետական մակարդակով։

Զուրաբյանը նշեց, որ ներկայումս դժվար է նման համակարգի դեմ պայքարելը, քանի որ ըստ նրա՝ այդ ամենը կազմակերպվում է պետականորեն, իսկ իրավական մարմինները դրա վրա աչք են փակում։

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը պատասխանեց, թե փոփոխությունը կոսմետիկ չէ։ ՛՛Այն երկու նպատակ է հետապնդում, առաջինը, որ Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունները կատարել և բարելավել ու զգալիորեն նվազեցնել այս ոլորտում չարաշահումները՛՛,-նշեց նա։

Փոխնախարարը շեշտեց, թե Կառավարությունը ապրիլ ամսին հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը և դրա շրջանակում ռազմավարություն է մշակվում։ Լևոն Զուրաբյանն արձագաքնեց. ՛՛Հետո էլ ինչքան հայեցակարգ եք ստեղծում՝ կոռուպցիան աճում է, գուցե ժամանա՞կն է դադարել, անցնել գործին՛՛,-առաջարկեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ