16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կապրենք, կտեսնենք. ինչ մտավախություններ կան

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Այսօր նախագծի քննարման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ ամիսներ շարունակ պահումներ էին արվում՝ առանց հաշվի առնելով որևէ մեկի կարծիքը: Նա նկատեց, որ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է անձի կամարտահայտությամբ որոշել պահումներ արվելու են, թե ոչ: Եթե անձը չի ցանկանում, որ պահումներ արվեն իրենից, նա պետք է դիմում գրի ու գործատուին տեղեկացնի այդ մասին: Զուրաբյանը սրա մեջ միտում է տեսնում:  ՛՛Պարզ է՝ ինչի համար է դա արվում, այս հնարավորությունից կօգտվեն ամենաակտիվ քաղաքացիները: Կառավարության հաշվարկով՝ դա կհանդարտեցնի առավելագույն ակտիվ մարդկանց, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է  ոչ մի բանի տեղ չդնել: Նույնն բանն է, որ ասենք՝ թալանել բնակչությանը՛՛,-նկատեց նա:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամեն գնով ցանկանում է պահել այս համակարգը, ՍԴ-ի ուղեցույցով հիմա նոր օրենք են բերել ԱԺ, որ նույն կեղեքող օրենքն է: ՛՛Սոցիալական վճարներն են ավելացնելու, ուրիշ ելք են գտնելու, գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով… Կապրենք, կտեսնենք, սակայն հետաքրքրական է այն, որ մենք բոլորս շատ պարզ ասենք, որ Կառավարությունը չի ուզում պարտադիր բաղադրիչը վերացնել՛՛: Զուրաբյանը նաև ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ այցելեց քառյակի նիստին, քանի որ այլ մտադրություն ուներ: ՛՛Փորձում է  ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կքնել սեփական գործարք, և ստանալ մի գործարք, որ թույլ կտա ժամանակ շահել ու թուլացնել ՛՛Դեմ եմ՛՛-ի շարժումը: Մենք հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս խաբեության համար, մենք գործարքի չենք գնա, և մինչև վերջ գնալու ենք ժողովրդի արդարացի պահանջներն իրագործելու ճանապարհով՛՛:

Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Լավ չեք անում, որ չեք հավատում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ