Հիմա ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան՝ ճարտարապետությամբ. Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով կառուցվելիք ճոպանուղու մասին, հայտարարեց, որ դրանով փորձ է արվում թեթևացնել Նորքի Մասիվի և քաղաքի կենտրոնի կապ. «Կապը լինելու է Երկրորդ Մասիվից դեպի նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Այդ ծրագրի միջոցով բավականին պրոբլեմներ կլուծենք: Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Սկզբնական խնդիրն առաջին կապն է՝ Մասիվ-քաղաքի կենտրոն: Դա ևս կառուցվում է ոչ բյուջետային ներդրումով, աշխատում ենք կառուցապատողների հետ, ովքեր կֆինանսավորեն այդ ծրագիրը:
Հիմա ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան՝ ճարտարապետությամբ, քանի որ կառուցապատողներին այս գործի մեջ ներգրավելը բարդ է: Կառուցապատողներ կան, որոնց հետ աշխատանքներ տարվում են»: