05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլը էն կարգի մանրախնդիր է գտնվել, որ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանի այն խցում է բանտարկել, որտեղ ինքն է եղել նստած

Դեժավյու

2008 թվականի մարտի 1-ից հետո կալանավորված քաղաքական գործիչների դատավարություններն էին ու դրան մասնակցում էին տասնյակ մարդիկ` կալանավորների բարեկամներ, աջակիցներ: Իշխանությունները ակտիվ տարածում էին, որ էդ մարդկանց փողով են բերում դատարաններ և պահում հրապարակներում ու շատ կոնկրետ թվեր էին ասում` մարդա 3000 դրամ:

Հիմա Քոչարյանի կողմնակիցները դատարանում սատարում են իրենց առաջնորդին ու հիմա հակառակ կողմն իշխանության է ու ակտիվ տարածում են, թե Քոչարյանին սատարողները 5000 դրամ են ստանում դատարան գալու համար: Իշխանությունները մոռացել են, որ ժամանակին նույն վստահությամբ իրենց էին ասում «փողով միտինգավոր» ու շարժվում են ատամ ընդ ատամ սկզբունքով: 

Նույնը դատավարության բնույթին է վերաբերում էն ժամանակ էլ գրեթե բոլոր դատավարությունները զուտ քաղաքական բնույթի էին, նույնը էսօր Քոչարյանինն ա: Ասում են Նիկոլը էն կարգի մանրախնդիր ա գտնվել, որ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանի այն խցում ա բանտարկել, որտեղ ինքն է եղել նստած 2009-ից ու ասում են Քոչարյանին տեղափոխելիս էդ խուցը զբաղված ա եղել ու սպասել են մինչև ազատեն Քոչարյանի համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ