22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մեկ իրավունք չունի բռնանալ մարդկանց քաղաքական նախընտրությունների վրա

Երեկվա դեպքերի հետ կապված։ Ուրեմն մեր հասարակության մեջ մի զանգված կա, որը ներկայանում է որպես գործող իշխանության աջակիցներ, բայց տակից իրենց անձնական հարցերն են փորձում լուծել, և նրանց միակ պահանջը արյունն ու վենդետտա է։

Եվ այդ մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի հասարակության մեջ լարվածություն ստեղծեն ու բախումներ հրահրեն։ Կոպիտ ասած, պրոֆեսիոնալ սադրիչներ են, որոնց համար սադրելն ապրելակերպ է։

Երեկ դատարանի մոտ ամեն ինչ բավականին հանգիստ էր, մինչև որ դեպքի վայր չժամանեցին տվյալ խմբի ներկայացուցիչներ, ովքեր իրենց ագրեսիվ պահվածքով համապատասխան ռեակցիա առաջացրեցին։ Բնականաբար, պետք չէր տրվել այդ սադրանքին, քանի որ տվյալ մարդկանց նպատակը հենց դա էր՝ բռնության ենթարկվել, իսկ հետո դրանից շոու սարքել։

Այսօր այդ մարդիկ նույնպես պատրաստվում են սադրանքներ իրականացնել, և կոչ են անում այլ քաղաքացիներին ևս դառնալ այդ անկարգությունների մաս։

Վստահ եմ, որ ոստիկանությունն առանց իմ ասելու էլ լավ գիտի, թե ինչպես է պետք պահպանել հասարակական կարգը, բայց միևնույնն է՝ կոչ եմ անում զգոն լինել և թույլ չտալ, որպեսզի ի սկզբանե սադրանքի ուղղված գործողությունները հաջողությամբ պսակվեն։

Հ.Գ.։ Մարտի 1-ի ողբերգությունը որոշ չափով նույնպես սադրանքի հետևանք էր, երբ որոշ մարդիկ, սեփական շահերից ելնելով, քաղաքացիներին նպատակաուղղված տարան բախումների այն ժամանակ, երբ իրենք իրենց որդիներին ուղարկում էին ԱՄՆ, իսկ իրենք իրենց տանը հանգիստ նստած էին (ՄԻԵԴ-ի որոշումը՝ վկա): Կարծում եմ, որ բավական է որոշների ձեռքում խաղալիք լինել։ Ոչ մեկ իրավունք չունի պառակտել ազգը, և ոչ մեկ իրավունք չունի բռնանալ մարդկանց քաղաքական նախընտրությունների վրա։ Բավական է ոտնահարեք Սահմանադրությամբ տրված իրավունքները։

Նինա Մարգարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ