22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փաշինյանի անձնական դատախազը»

Տարբեր երկրներում ղեկավարներն ունեն տարբեր սեփականություն: Մի նախագահն ունի սեփական ինքնաթիռ, մյուս վարչապետն ունի սեփական զբոսանավ, իսկ ահա մեր երկրի վարչապետը ունի ոչ ավել, ոչ պակաս՝ սեփական գլխավոր դատախազ:

Ընդ որում՝ այդ դատախազն այնքան սեփական է, որ այսօր երկրորդ նախագահի ներկայությամբ իրեն հոգեպես վատ ու ճնշված զգալով՝ շարունակում էր կատարել իրեն հանձնարարված քաղաքական պատվերը:

Միթե՞ ինքը չգիտի, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի տապալել: Ինքը գիտի, բայց ինքը այսօր սեփականություն է:

Զանգովի արդարադատության սեփականությունը, Նիկոլ Փաշինյանի սեփականությունը, և դա նշանակում է, որ նա զուրկ է որևէ ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունից: Դա է նրա տխուր կարգավիճակը:

Հետաքրքիր է, երբ Նիկոլն այլևս չլինի թատերաբեմում, այդ ժամանակ ինչպիսին կլինի կամակատար Դավթյանի կարգավիճակը:

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ