22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն իր՝ խաղաղության ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն. ի՞նչ է իրականում ասվել Միլլի Մեջլիսում. antifake.am

Ապրիլի 25-ին Ալեն Սիմոնյանը 5-րդ ալիքի եթերում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է Սիմոնյանը, որ Ադրբեջանը բետոնապատում է իր դիրքերը, պատասխանել է.

-Ձեզ հետաքրքի՞ր չի, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանում պատմության մեջ ամենացածր քանակով մահերն են գրանցվել, մեր զինվորները ձեզ հետաքրքիր չե՞ն: Իսկ հետաքրքրիր չի՞, որ Ադրբեջանի Միլլի Մեջլսիում առաջին անգամ Ադբեջանի պատգամավորը խոսում է խաղաղության մասին:

Ալեն Սիմոնյանը նաև հավելեց. «Դա մեսիջ ա, որ մենք իրենց բերել ենք այն իրավիճակի, որ իրանք ուղղակի այլևս հասկանում են, որ իրանք չեն կարողանալու այլ կերպ, քան մեր քաղաքականության և մեր առաջ քաշած թեզերի հետ այլ կերպ չեն կարողանալու պայքարել»:

Լրագրողի մեկ այլ հարցին, թե Արցախի հարցում ինչ են արել նոր իշխանությունները, Ալեն Սիմոնյանը կրկին հիշատակեց Միլլի Մեջլիսի «պատգամավորին»՝ նշելով. «…Միլլի Մեջլիսում իրենց պատգամավորը վեր է կենում և ասում, որ այո, մենք պատրաստ ենք խոսել խաղաղության մասին»։

Ալեն Սիմոնյանը, փաստորեն, Միլլի Մեջլիսում բարձրաձայնված խոսքը ներկայացնում է որպես Արցախի հարցում իրենց իշխանության հաջողություն։

Ո՞վ է իրականում նման հայտարարությամբ հանդես եկել և ի՞նչ է ասել։ Արդյո՞ք այդ անձի հայտարարությունն իսկապես «խաղաղության» մասին էր։

Նախ նշենք, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ոչ թե Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը, այլ Միլլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը, ով բառացիորեն ապրիլի 23-ին ասել է հետևյալը. «Ինչի՞ մենք կհասնենք պատերազմի մասին հուզական հայտարարություններով: Եթե հակամարտությունը կարող ենք լուծել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ դրան դեմ արտահայտվենք»: Օկտայ Ասադովն ավելացրել է.  «Խորհրդարանի պատգամավորները պետք է շատ զգույշ մոտենան այս թեմային։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Այդ պատճառով պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի կոչեր անելիս»:

Սրանից կարելի է եզրակացնել, որ Ասադովի հայտարարությունը վերաբերվել է ոչ թե խաղաղության օրակարգին, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատերազմի միջոցով լուծելու կոչեր անելուց զերծ մնալուն։

Ուստի Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն անելիս և դա որպես իրենց իշխանության՝ Արցախի հարցում ունեցած ձեռքբերում ներկայացնելիս ոչ միայն չի տիրապետել, թե ում կողմից է արվել հայտարարությունը Միլլի Մեջլիսում, այլ նաև դա ներկայացրել է կոնտեքստից կտրված, հատվածական՝ խեղաթյուրելով հայտարարության բովանդակությունն ու նպատակը։

Ինչքան էլ, որ Ալեն Սիմոնյանը ցանկանա, որ Միլլի Մեջլիսում սկսեն խոսել խաղաղության մասին, այն ոչ միայն տեղի չի ունենում, այլ ընդհակառակը, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են  հանդես գալ Ադրբեջանի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը,  տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարություններով։

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունից օրեր անց Իլհամ Ալիևը կրկին հայտարարել էր, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ