27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ. Բելլա Քոչարյան

Իհարկե, դժվար օրեր և ամիսներ են, բայց մեր ընտանիքին այսպիսի մի հիմք ունի. մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները և հուզմունքը։ Իհարկե, սա մեծ խնդիր է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում, այսօր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս տիկին Բելլա Քոչարյանը։

«Բայց մենք գիտենք, որ վերջում միշտ ճշմարտությունը հաղթում է, մենք հավատում ենք, որ Ռոբերտն այնքան ազնիվ է, այնքան ճիշտ, որ ինքը վախենալու ոչինչ չունի։ Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ, որովհետև ինքը ճշմարիտ է և հաղթահարելու է այն վիճակը, որի մեջ է առանց հիմքերի և պատճառի։ Մենք, մեր ընտանիքի բոլոր անդամները՝ իմ գլխավորությամբ,  ինչքան կարողանում ենք, ամուր ենք։ Մենք շատ ենք սիրում մեր ամուսնուն, մեր հայրիկին, մեր պապիկին և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այսօր տեսնելով, թե ինչքան բարի մարդիկ կան, ինչքան ընկերներ ունենք, ուղղակի շատ հուզված եմ։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում, և դա շատ է ոգևորում։ Կան շատ մարդիկ, որոնք ճիշտ են գնահատում են իրականությունը, որոնց համար ճշմարտությունը շատ կարևոր է», – ասաց Բելլա Քոչարյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ