13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Եթե բյուջեն պետք է գերակատարվի 62 մլրդ-ով, նշանակում է վարչապետը վատ է աշխատել. Աղասի Ենոքյան

Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն հպարտանում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չկարողացա ամբողջությամբ նայել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Առաջին իսկ փաստից հետո զարմացա ու զայրացա․ «Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով»։ 

Սա նշանակում է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը վատ են աշխատել, բյուջեն սխալ են հաշվել։

Սա նշանակում է, որ 62 մլրդ դրամի աշխատավարձ ու թոշակ չի բարձրացվել։

Սա նշանակում է, որ 62 մլրդ դրամ չի մտնի տնտեսության մեջ, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կեռապատկվեր-կքառապատկվեր, այսինքն սա նշանակում է կորցրած շուրջ 200 մլրդ դրամ։

Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն հպարտանում են»:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ