22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիմում են ԱԱԾ տնօրենին եւ Պաշտպանության նախարարին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաբյանին

ՀՀ փաստաբանների Պալատի նախագահ Ա. Զոհրաբյանին

Հայկական Արժեքների Պաշտպանության  «Կամք» Հասարակական նախաձեռնությունն արդեն ամիսներ շարունակ  ջանք չի խնայում հասարակությանը զգուշացնելու Հայաստանում այլասերության քարոզի վտանգի մասին:

Ժամանակի հետ ինքներս էլ ապշել ենք, տեսնելով Հայ  Առաքելական Եկեղեցու, Հայկական ավանդական ընտանեկան արժեքների և հայ երեխայի դեմ գործող կազմակերպությունների քանակն, ակտիվությունը և ունեցած հսկայածավալ ֆինանսական միջոցները:

Զարմացանք նաև, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է այդ բոլոր կազմակերպություններն ու անհատները ֆինանսավորվում են գլխավորապես մեկ աղբյուրից՝ «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ից:

Մեզ էլ ավելի ապշեցրեց և մտահոգեց այն հանգամանքը, որ այլասերության քարոզով զբաղվող այս կազմակերպությունների ցանցը ղեկավարող որոշ անհատներ գտնվում են պետական օղակներում:

«Բաց Հասարակության Հիմնադրամ»-ի ամենաակտիվ գործընկերներից է տիկին Լառա Ահարոնյանը, ով  միաժամանակ նաև  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարն է և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Հոգաբարձուների Խորհրդի անդամը: Տիկին Լառան և նրա կողմից ղեկավարվող ՀԿ-ն անցած տասնամյակին վերոնշյալ աղբյուրից մի քանի հարյուր հազար դոլար են ստացել՝ Հայաստանի Հանրապետության դպրոցներում, մարզերում միասեռականություն, հղիության արհեստական ընդհատում, Արցախի ճակատում պարտվողականություն, Սփյուռքահայ/Հայաստանցի աղճատում, պառակտում և նման այլ ազգակործան գաղափարներ տարածելու համար:

Արդ, սույնով Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից դիմում ենք մեր պետությանն ու պետականությանը, նրա սահմանադրությանը, պետական օրենքին ու հասարակությանը պաշտպանելուն կոչված կառույցներին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և նրան հովանավորող «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ի Հայաստանյան անօրինական և հակասահմանադրական գործունեության բացահայտմամբ:

 

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական Նախաձեռնություն

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ