22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ ժողովրդի պաշտպանական բնազդները չպետք է բթացվեն. Արմեն Աշոտյան

Արցախյան բանակցությունները խրախճանք չեն, Քաղաքացու օր չեն, թավշյա հեղափոխության մեթոդաբանությունն այստեղ չի աշխատելու, սա այն հարցն է, որտեղ կա քաղաքական տարբեր ուժերի մեկտեղման հնարավորություն։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արցախյան հարցն այն հարցն է, որ վեր է Նիկոլ Փաշինյան-Արմեն Աշոտյան, կամ Իմ Քայլ-ՀՀԿ ֆորմատների միջև լարվածությունից, սա ներքաղաքական տարաձայնությունների հարց չպետք է լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ կարիք կա ներկա իշխանությունների հետ ունենալ ընդհանուր պլատֆորմ և նախանշել, թե արցախյան բանակցություններում ինչպիսի մարտավարական և ռազմավարական քայլերով գնալ առաջ։
 
Ինչ վերաբերում է իշխանական թևից հնչող խաղարար հայտարարություններին, Արմեն Աշոտյանը նշեց, որ մշտապես դեմ է եղել հայ հասարակությանը կեղծ խաղաղասիրության օրակարգով զինաթափելու քաղաքականությանը․ «Երբ ասում են ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, հայ ժողովուրդը և՛ Արցախում, և՛ Հայաստանում պատրաստ է խաղաղության, ի տարբերություն Ադրբեջանի, մենք չունենք այլատյացության քարոզ։ Հայ ժողովրդի պաշտպանական բնազդները չպետք է բթացվեն, և եթե խոսում են խաղաղասիրության օրակարգի մասին, ակնհայտ է, որ այս խոսակցությունը արհեստական է, քանզի չկան խաղաղության պայմանները»,- ասաց նա։
 
Ա. Աշոտյանը դեմ է, որ հայ հանրությանը հիպնոսացնեն և զինաթափեն խաղաղասիրական դիսկուրսով, հեգնեն ռազմահայրենասիական դաստիարակությունը, հետապնդեն արցախյան հերոսամարտի մասնակիցներին։
 
«Դա չի ստեղծում առողջ մթնոլորտ ներսում»,– ասաց Արմեն Աշոտյանը՝  ընդգծելով, ըստ նրա, ամենակարևորը՝ ՀՀ-ի և Արցախի միջև պետական մակարդակով, Արցախի խնդրի կարգավորման առումով որևէ ճեղք չպետք է լինի։
 
news.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ