22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից: Էլեկտորնային որոշ ԶԼՄ-ներ տեղեկացնում են, որ աշխատանքից ազատման պատճառը ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործն է եղել։

Հիշեցնենք, որ Մեջլումյանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն է։

Նշենք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։

Ազգային անվտանգության ծառայության կայքէջի հաղորդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դավիթ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, ՙՄեջլումյանը ֆեյսբուքյան գրառումներում հանդես է եկել մեղադրական գրառումներով, թե իշխանությունը դասական թալանչիներին թողած ընկել է Դավիթ Սանասարյանի հետեւից: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ