22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, վտանգավոր լկտիություն է. Աբովյան

«Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դե ի՞նչ… ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ եւ բացի այդ ծանոթացա նաեւ գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։

Իմ առաջին տպավորությունը նա է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են «սեռական բռնության կանխարգելմամբ» կամ չեն հասկանում բուն խնդիրը , կամ ադեկվատից դուրս ընկած են։

Ես բնավ նպատակ չունեմ վիրավորել ոչ ոքի, սակայն համոզված եմ որ «սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է: Անչապահասների հոգեբանությունը շատ փխրուն է եւ երեխաների հոգեկան անդորրը կոստրել հղի է այնպիսի ծանր հետեւանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։

Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի «ունիվերսալ» ձեւաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով «դաստիարակել»։

Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայակական ընտանիքի ինստիտուտը, փոխարինելով բացարձակ աննասունությունով, ինչո՞ւ կհարցնեք դուք։

Պատասխանը ակնհայտ է, մարդիք որոնք բարդում են հայկական հասարակության մեջ այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիքն ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։

Հարցրեք ինքներդ ձեզ, ինչո՞ւ է այլասեռության քարոզը Հայաստանում ընդանում է զուգահեռ հակաեկեղեցական եւ հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։

Հարցրեք ձեզ, վերջնական նպատակը ո՞րն է։

Հարցրեք ձեզ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ կքայքաքվեն վերջնականապես ընտանիք, Հավատք եւ Ազգ գաղափարները։

Պատկերացրեք մի պահ եւ մտածեք, լավ մտածեք ժողովուրդ ջան։

Հ. Գ. Գրքի հեղինակները պնդում են, որ օրինակ երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում եւ ծնողը իրավունք չունի “ներխուժել երեխայի անձնական տարածք”, կրկնում եմ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։

Կարծում եմ, որ գրքի գովազդողները եւ այս գաղափարների “բալելշիկները” հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ ավելորդ է բացատրել թե ինչու»:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ