Հնարավոր է համացանցում հայհոյանքը քրեականացվի
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Գլխավոր Դատախազին դիմեց՝ դժգոհելով համացանցում ձեւավորված հայհոյանքի եւ ատելության մթնոլորտի առնչությամբ, մասնավորապես նշելով.
«Մի երևույթ է գոյացել և այդ հարցին դատախազության մոտեցումն է ինձ հետաքրքրում: Խոսքը համացանցային խուլիգանության մասին է, այսինքն քաղաքական գործիչներն իրենց կարծիքն են հայտնում սոցիալական ցանցում, որի հետևանքով բազմաթիվ օգտատերեր վիրավորում են այդ գրառումներն ամենավերջին հայհոյանքներով»:
Սա, ըստ պարոն Պետրոսյանի, նորմալ չէ, նորմալ չէ նաև այն, որ իրավապահ մարմինները բացարձակ անգործություն են դրսևորում այս հարցում։
Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին, որով արարքը որպես խուլիգանություն որակելու համար առկա են եղել բարդություններ։
Անդրադառնալով այդ խնդրին՝ Գլխավոր դատախազը նշեց, որ երեւույթը դատախազության համար ողջունելի չէ այդ երևույթը։Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների անգործությանը, պարոն Դավթյանը նշեց, որ իրավապահ մարմինները չեզոքություն են դրսևորում, քանի որ չկա համապատասխան օրենսդրական կարգավորում։