05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար հատկացրեց հրշեջների աշխատավարձը վճարելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 79 574.8 հազար դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը իրականացնելու եւ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման  նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով՝ «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները  գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:

Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը,  պարգեւատրումը  եւ պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8  հազար դրամ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ