13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր․ Թեհմինա Վարդանյան

Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր, բժիշկ կամ, օրինակ, պրոդյուսեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ արձագանքելով մամուլի այն տեղեկությանը, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին։

«Իրավիճակն արդեն իրապես վտանգավոր է դառնում։ Պրն. Առաքելյանը քաղաքապետարանի, ինչպես նաև գործող քաղաքային իշխանության հենասյուներից մեկն էր՝ որպես Իրավաբանական վարչության պետ, ում վրա միշտ ահռելի բեռ է եղել դրված։ Մարդ, ով փայլուն տիրապետել է իր ոլորտին։ Չեմ պատկերացնում՝ ու՞մ կարող է բերել քաղաքային ներկա իշխանությունը, որ գոնե 30% գլուխ հանի։

Մի բան մնում է հստակ. պոպուլիզմը մոլուցք է դարձել քաղաքապետի մոտ։ Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր, բժիշկ կամ, օրինակ, պրոդյուսեր…»,- ասված է նրա գրառման մեջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ