22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թանկարժեք կահույքը հետ են տարել կառավարական «դաչաներից»

Երեկ հայտնել էինք, որ «Հպարտ քաղաքացու տոնի» օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել Bogart կահույքի սրահից: Կից տեղադրել էինք վերոգրյալի մասին հավաստող լուսանկարներ և կատարել էինք համապատասխան հարցումներ թե’ կառավարությանը, թե’ կահույքի սրահին (ի դեպ Bogart-ում շատ խուսափողական պահվածք են դրսևորել, որը մեր ուշադրության կենտրոնում է լինելու այսուհետ): Արդեն այսօր (մոտ 25 րոպե առաջ) Bogart կահույքի սրահի նույն պետհամարանիշներով մեքենան Կառավարական ամառանոցներից հետ է տարել ամսի 27-ին այնտեղ տարված գույքը: 

Իհարկե խիստ ողջունելի է Կառավարության այսքան արագ արձագանքը մեր հրապարակմանը, բայց միևնույն է այս հարցում մենք մաքսիմալ հետևողական ենք լինելու և պարզելու ենք, թե ի՞նչ կահույք է տարվել ամառանոց, ի՞նչ գնով, հատկապես ի՞նչ միջոցներով, ինչի՞ համար է գնվել/վարձակալվել տվյալ կահույքը: 

Հ.Գ. Նենց որ էս դեպքում չի գործելու սուտը, կռուտիտն ու գեղցու շուստրիությունը: Իսկ Bogart կահույքի սրահին մենք կստիպենք հաշվետու լինել քաղաքացիներին, երբ այդ հաշվետվությունը վեր է իրենց կոմերցիոն գաղտնիքից: Գրում է ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ