05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնատար անձնաց կողմից Կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 720 քրեական գործ,  որից 207-ը վարույթ է ընդունվել 2019 թվականի ընթացքում, իսկ 513-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:

720 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.

36-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով

235-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,

33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

137-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

52-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,

36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,

12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը, 55-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված ապացույցները կեղծելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,

59-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

18-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ են:

Ավարտվել են կոռուպցիոն բնույթի 107 քրեական գործ, 82 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 49-ը` արդարացման հիմքով, 33-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 25 քրեական գործ:

Կասեցվել է 5 քրեական գործով վարույթ, որից 3-ը` անձը հայտնի չլինելու հիմքով, 2-ը՝ անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով:

Ըստ ենթակայության են ուղարկվել 14 քրեական գործեր: Միացվել է 41 քրեական գործերի վարույթ:

Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 445 անձ: Նշված անձանցից  42-ը ձերբակալվել են , իսկ 29 անձ ազատվել է արգելանքից:

Որպես մեղադրյալ ներգրավվել են 364 անձ: Մեղադրանք է առաջադրվել 347 անձի:

26 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից  8-ը մերժվել է, 18-ը բավարարվել, որից 9-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

36 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:Կալանքից ազատվել է 4 մեղադրյալ , որոնցից  1-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի:

Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 26 անձի ,, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 67 անձի:

1  անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից:

Դատի է տրվել 68 անձ, որոնցից  1-ը գտնվել է կալանքի տակ:

Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք այդ կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.

  • Առողջապահության – 12 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին, 179-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 2-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (15 անձ՝ պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն,  բժիշկ-վարակաբան)
  • Կրթության – 27 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 2-րդ կետ, 205 հոդվածով, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 3-րդ կետ, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, (30անձ՝ ինստիտուտի տնօրեն,  դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր, պրոռեկտոր, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, փոխտնօրեն)
  • Սոցիալական ապահովության – 14 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 311.1-րդ հոդվածի 1-ին մաս, 312.1-րդ հոդվածի 1-ին մաս և 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս, (30 անձ՝ փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ-1),
  • էներգետիկայի և բնական պաշարների -1 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս (1 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ),
  • Տեղական ինքնակառավարման – 45 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315.2-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315-րդ հոդվածի 1-ին մաս, 325-րդ հոդվածի 1-ին մաս (59 անձ՝ քաղաքապետ, համայնքային մասնագետ-տնտեսվար, համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքի գանձապահ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանական վարչության բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ),
  • Զինվորական – 31 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդված, 375-րդ հոդվածով (75 անձ՝ ՀՀ, զորամասի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, վաշտի հրամանատար, ծառայության պետ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար, սպառազինության գծով տեղակալ, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի շտաբի պետ, ավտոմոբիլային ծառայության պետ, զորակոչային բաժանմունքի պետ, ՎՔՆ ծառայության պետ, զորամասի շարային համալրման բաժանմունքի պետ, դիվիզիոնի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, պահեստապետ, արտադրամասի պետ, ծառայության պետ, բաժնի հերթապահ, պահեստի պետ, զինկոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, ավտոծառայության պետ, ծառայության գծով տեղակալ, ճաշարանի պետ, ԿՇ ծառայության պետ, ՎՔՆ պահեստի պետ, գաղտնի մասի գործավար, զորամասի սպա),
  • Այլ ոլորտներում – 67 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 214-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս, 311-րդ հոդվածի 1-ին մաս, 312-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս, 315-րդ հոդվածի 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 325-րդ հոդվածի 2-րդ մաս (75 անձ՝ գրադարանի տնօրեն, վարկային մասնագետ, զբաղվածության գործակալության աշխատակից, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն):

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ