16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս կկտրեմ. Դավիթ Սանասարյան

Որ աղբյուրը, որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս ձեռքս կկտրեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։

 

«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, արվում է նրա համար, որ տեսնում են՝ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից», – ասաց նա։

Դավիթ Սանասարյանն ասաց, թե սովոր էր այս վիճակներին։

«Ներողամտությամբ եմ վերաբերվում, նման տեսանյութ չկա, ես վստահեցնում եմ ու չի կարող լինել», – ասաց ՊՎԾ նախկին պետը։

Նա ընդգծեց՝ շատ վստահ է, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ