22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան. Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, որը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Նաեւ պահանջել են քրեական հետապնդում սկսել նույն հիմքով՝ նշելով, որ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում:

«Եթե կարող են ապացուցել… եթե որեւէ մեկը հայտարարություն է անում որեւէ անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի իր ասածը: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,-ասաց Բագրատյանը:
Դիտարկմանը, որ ՔՈ կուսակցությունն իր հայտարարությունում վկայակոչելով այն փաստը, որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ հրահանգել է ցեմենտի գինը իջեցնել 10 հազար դրամով կամ հրահանգել է աշխատակիցներին աշխատավարձ տալ, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ասվում է, չպետք է հիմք ընդունել: Պետք է հիմք ընդունել միայն օրենքով քննված դեպքերը: Պետք է քննության առարկան հստակեցնել: Վարչապետը հստակ հայտարարեց, որ չկան օլիգարխներ խորհրդարանում, չկան գործարարներ, կան սեփականատերեր: Մենք հիմք ենք ընդունում երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունը: Դա է ինձ համար հիմք»,- հավելեց պատգամավորը:

Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել մանդատից, Բագրատյանն ասաց. «Դուք վերացական հարցեր եք տալիս: Մենք խոսում ենք առարկայական: Մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի:»:

Պատգամավորը բնական է, համարում, որ Ծառուկյանը հանդիպում է «Արարատցեմենտի» աշխատողների հետ. «Բնականաբար, սեփականատերը պետք է հոգ տանի նաեւ ամեն մի քաղաքացու, հատկապես այն գործարանում աշխատողների մասին, որը հավատարմագրային կառավարման է տվել: Պարոն Ծառուկյանը քաղաքական կուսակցություն է ներկայացնում եւ պետք է սպասարկի նաեւ քաղաքացու շահը»:

Ինչ վերաբերում է օտարերկրյա գործարարների, ներդրողների հետ տարբեր հանդիպումներին, Բագրատյանն ասաց. «Ներդրողներին ես, դուք, բոլորը պետք է հրավիրենք մեր երկիր եւ փորձենք ապացուցել, որ մեր երկրի գրավչությունը բավարար է ներդրումների համար: Ծառուկյանը հարգված մարդ է եւ եթե իր խոսքը ընդունելի է ներդրողների համար, փորձում է երկրին, հանրությանը օգնել, որ ներդրողներ հրավիրենք եւ փորձենք երկրում աշխատատեղեր ստեղծել»:

Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Ծառուկյանին մանդատից զրկելու օրակարգ իրենք չունեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ