22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրենի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: 

 

«Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի՝ անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ», – դատարանի որոշումից հետո լրագրողներին ասաց Ղազարյանի պաշտպանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ 

Դատարանի փաստարկները, թե ազատության մեջ գտնվելով Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպանը որակեց որպես վերացական բացատրություն:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է, չի ներկայացվում և վարևույթ իրականացնող մարմին ու դատախազը դա ընդունում են, ու միայն վերացական դատողություն է իրականացվում, որ ընկերության ղկավարը հեղինակավոր անձ է, նրա հեղինակությունը կարող է ազդել քննության վրա: Ի՞նչ է սա նշանակում: Եկեք ուրեմն Սահմանադրության մեջ գրենք, որ անձը պետք է հեղինակազուրկ լինի, որ նրա ազատությունը ապահովվի», – ասաց պաշտպանը՝ նշելով, որ կալանքը փոխելու իրենց բողոքի մերժման հիմքերը բացակայում են ու «Սպայկայի» տնօրենին անազատության մեջ պահելը կարող է տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջացնել:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Նրա պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ գրավի դիմաց ազատ արձակել Ղազարյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ