23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ծեր էծն էլ է հաշի՞վ, որպես սուպեռ բեղմնավորի՞չ … սա Երևանի քաղաքապետի անպատվությունն է»

Երևանի կենդանաբանական այգում նորից կենդանի է սատկել։

Այս անգամ սպիտակ վագրը՝ բենգալյան վագր Բինգոն։ Ու նորից այգու տնօրենի, այգու կենդանաբուժների անգրագիտության պատճառով։ Ավելին ասեմ, որ հերթական սուտն են տարածել, թե Բինգոյի ծագումը անհայտ է։ Կատարյալ սուտը նրանում է, որ սպիտակ վագրերը բոլորն էլ (որպես ալբինոս շատ հազվադեպ կենդանիներ են) ունեն իրենց ծնված օրվանից հատուկ անձնագիր։ Եվ շատերն էլ գիտեն, թե այս սպիտակ վագրի պոչին ինչ էր եղել, ո՞ւմն է կենդանին եղել, ո՞ր երկրից է բերվել։

Սա մեկ սուտ։ Մյուսը, որ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը մի առ ժամանակ սկսեց տարածել թե վագրի մոտ ուռուցք է՝ լեյկոզ։ Ծիծաղելին գիտեք ո՞րն է, որ յուրաքանչյուր կատու պահող կասի․ լեյկոզը կատվազգիների մոտ ընդամենը վիրուսային, վարակիչ հիվանդություն է և այն բուժում են հատուկ դիետայով, բացառելով մսային կերը, անցնելով հատուկ բուսական կերի։

Հիմա իհարկե Բինգոն չկա, չկան նաև շատ, շատ կենդանիներ Երևանի կենդանբանական այգում։ Չկան նաև տարիներով այնտեղ աշխատող մասնագետներ, կենդանիների խնամողներ։ Արդեն մեկ տարուց ավել այդ մարդիկ պայքարում են, նշում այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի անօրինականությունները, ստախոսությունը, տհասությունը․․․և ցույցերից հետո Երևանի քաղաքապետարանը միայն խոստումներ տալիս ու ոչինչ, ոչինչ չի անում։

Հա, Բինգոն էլ սատկեց, ինչպես սատկեցին մի քանի առյուծներ, տասնյակ կճղակավորներ, հազվադեպ այլ կենդանիներ այգու հավաքածույից, այդ թվում սատկացրեցին Դավթի եղջերուին, որը բնության մեջ այլևս չի հանդիպում և գոյություն ունի միայն մի քանի կենդանաբանական այգիներում աշխարհի։ Սակայն Ռուբեն Խաչատրյանը մնում է իր պաշտոնին։

Ավելին՝ տեսեք նա իր տհաս գիտելիքներով նորից է փայլում։ Դնում եմ այն դիմումը, որտեղ նա ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից խնդրում է թույլ տալ բնությունից որսալ այդ թվում կարմիրգրքյան կենդանիներ։

Նույնիսկ եթե դուք մասնագետ չէք, ապա այս նամակը կարդալուց կմտորեք ու կհարցնեք, թե ի՞նչ կարիք կա երեք որձ, երեք էգ մուֆլոն որսալ։ Չէ որ մուֆլոնը սովորական ոչխարի պես մի քանի էգ ոչխար է բեղմնավորում։ Կամ, ի՞նչ է նշանակում որսալ կենդանիներ բազմանալու համար առանց տարիքային սահմանափակման։ Ուրեմն ծեր էծն էլ է երևի հաշի՞վ, որպես սուպեռ բեղմնավորի՞չ։ Կամ, ո՞րն է իմաստը կարմիրգրքյան թռչունների ձվեր կամ ձագեր հավաքել։ Մի քանի օր առաջ մասնագետներին հարցրեցի, արդյոք կարելի է ձվի մեջ սեռը որոշել, որ հետագայում բազմացմանը պիտանի թռչուններ լինեն։ Շատերը քահ-քահ ծիծաղեցին։ Կամ, ո՞նց է Երևանի կենդանաբանական այգին ՈՒԼԱՐ բազմացնելու։ Իմ բարեկամներիցս մեկը հայտնի անասնաբույժ է։ Երբ նրա խորհրդատվությանը դիմեցի, աչքերը կլորացրեց և քունքին խելառի նշանով մատը ֆռռացրեց։ Այո, այո, ՈՒԼԱՐԸ գրեթե ոչ մեկ չի բազմացրել անազատության պայմաններում։

Ավելի ուշ սպասում եմ մասնագիտական պատասխան տրվի այս, Ռուբեն Խաչատրյանի նամակին։ Սակայն հույժ կարևոր և այլևս ոչ հապաղելի եմ համարում այս մարդուն հեռացնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից։ Հասկացեք մարդիկ, 7 տարում 70 տեսակ կենդանի է ոչնչացվել այգում։ Ու դա նրա ղեկավարության օրոք։ Ու բոլորը իր տեսակի “գործտվող”, ինչպես շատերն են բնութագրում, “ստախոս”, “անգրագետ” Երևանի կենդանաբանական այգում պետք չի։ Երևանի քաղաքապետի անպատվությունն է ախր սա, որ Տարոն Մարգարյանին մեղադրանքներով նստեց պաշտոնի, բայց որևիցե բան չփոխեց։

Ու դուք ասում եք Մոսկվաներից, Լոնդոններից մասնագետ են բերել։ Իսկ մեր գիտնականներին նամակ եք ուղղում, կարմիրգրքյան կենդանի որսալու թույլտվություն խնդրում։ Որ ի՞նչ անեք։ Չէ որ քանի տարի առաջ Ռուբեն Խաչատրյանը կարմիրգրքյան սպիտակագլուխ անգղները Իսրայել ուղարկելուց չէր դիմել Հայաստանի գիտնականներին, ինչը որ օրենքի պահանջն էր։ Ի՞նչ պատճառ կա, որ այս մարդուն դեռևս պահում եք ու չեք հրավիրում պատասխանատվության։

P.S. Մեկնաբանություններում նաև տեսանյութ կդնեմ։

Էկո-Մեդիա ցանցի համակարգող Նարինե Կիրակոսյանն է կիսվել մտահոգությամբ:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ