23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Դավիթ Սանասարյանի և վերջինիս փաստաբանի հայտարարություններին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հայտարարության մասին, թե իր նկատմամբ գործը շինծու է և Սանասարյանի փաստաբանի հայտարարութանը, թե գործ է կարվում իր պաշտպանյալի վրա, հարցրեց՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման բան.

«Լրագրողներն են Հայաստանի կյանքը լուսաբանում: Դուք պատասխանեք, հնարավո՞ր է, թե՝ ոչ: Ես ուզում եմ շեշտել, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Բացի դրանից, կապ չունի, թե ով է: Ես բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքի անդամները նույնիսկ և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այդ հարցում ամեն ինչ պարզ պետք է լինի»:

Հարցին՝ ովքեր են Հայաստանում առաջ շարժվում ախպերական մտածելակերպով, ինչի մասին ինքը խոսել էր ֆեյսբուքյան իր էջում, Փաշինյանն ասաց, թե դրանով ուզում է ասել, որ իրավիճակին վերաբերմունքը չպետք է լինի ըստ կոնկրետ մարդու հետ ունեցած հարաբերությունների. «Իրավիճակներին մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ նրա, թե ինչ հարաբերություն ունի դա իրականության, օրինականության հետ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ