22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձեզ, հարգելի իշխանավորներ, նման մանդատ ոչ ոք չի տվել. Խոսրով Հարությունյան

«Ձեզ, հարգելի իշխանավորներ, նման մանդատ ոչ ոք չի տվել

Քաղաքական իշխանությունը ստանձնած ուժի ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում նշելու, որ իրենք ընդամենը ժողովրդի իշխանության իրականացնողներն են և գործում են նրանից ստացած մանդատի ուժով:
Որ իրենք ընդամենը իշխանությունը վերադարձրել են նրա իրական տիրոջը՝ ժողովրդին և լոկ վերջինիս կամքի արտահայտողներն են: Պետք է խոստովանել, որ առաջին հայացքից այս ամենը շատ ազնիվ և համոզիչ է հնչում:

Վերջին օրերս իշխանական ուժի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, բացահայտ իրենց համերաշխությունն են արտահայտում «մարիխուանայի միջազգային օրը» (ասել կուզի նարկոմանների օրը) նշող խմբի նախաձեռնությանը, դրանով իսկ նպաստելով մեր երիտասարդության շրջանում այդ չարիքի օգտագործման լեգալացման պահանջի նկատմամբ հանրության տոլերանտ վերաբերմունքի ձևավորմանը:

Ակամայից հարց է առաջանում՝ այդ տոնը նշելու կամ մարիխուանայի օգտագործումը լեգալացնելու մանդատն է՞լ են մեր իշխանության ներկայացուցիչները ստացել ժողովրդից:
Թե՞ իշխանության որոշ ներկայացուցիչնեը այս դեպքում ևս առաջնորդվում են «բա դրանք մարդ չե՞ն» թեզով:

Այո, միգուցէ դրանք էլ են «մարդ», ինչպես մարդ են նաև գողերը, պոռնիկները և այլ հակահասարակական տարրերը, ուղակի նրանց կենսակերպը և հասարակական վարքագիծը խրախուսելու մանդատ ձեզ, հարգելի իշխանավորներ, ոչ ոք չի տվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ